«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթներն իրականացվում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով.
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ` տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին Արմենիա ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։
Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։ Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,- գրել է նա։