
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով կարճատեւ նախօրեին այցով մեկնել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, խոստացել է 40 միլիոն դոլար օգնություն տրամադրել այդ երկրին դեռեւս Մուամար Քադաֆիի կառավարման տարիներից մնացած քիմիական զենքի ոչնչացման ու այլ զինամթերքի անվտանգ պահպանման համար,-գրում է Gazeta ru -ն: Նշենք, Լիբիայում հուզումներից ի վեր Միացյալ Նահանգների հատկացված օգնությունն արդեն կազմել է մոտ 135 մլն. դոլար: