Այսօր՝ փետրվար 24-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինան ապառազմականացնելու ու հատուկ գործողության սկսելու մասին։ Առավոտից էլ հաղորդվում է Կիևում և Ուկրիանայի այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Ավելի վաղ Դոնբասի երկրների՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից, որ օրեր առաջ ճանաչել էր այդ երկրների անկախությունը:
Ուկրաինայի շուրջ բավական բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել: Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այն տեսակետին է, որ այս իրավիճակում Հայաստանի դիրքորոշումը պետք է ձևավորվի՝ հաշվի առնելով թե՛ Արցախում տեղի ունեցող գործընթացները, թե՛ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքն ու Եվրամիության, ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերություննեը:
Ուրկաինայում տեղի ունեցող իրադարձությյունները չեն կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի վրա: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գարիգորյանի համոզմամբ՝ Հայաստանը, հաշվի առնելով Արցախյան հակամարտության հանգամանքը, մշտապես է կարևորել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Պատգամավորի խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Հանարապեությունը պարտավոր էր ճանաչել Արցախի անկախությունը, ու երբ թուրք-ադրբեջանական տանդեմը, վարձկանների ներգրավմամբ, հարձակվել էր Արցախի խաղաղ բնակչրության վրա, հայկական կողմը պարզապես պարտավոր էր ճանաչել Արցախի անկախությունը, ինչը անելու բավարար վճռականություն չունեցավ:
Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը ճանաչել-չճանաչելու, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործընթացների մասով հետաքրքիր էր նաև իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը լսել: Սակայն խորհրդարանի մեծամասնության անունը կար, ամանում չկար:
Հարցի առնչությամբ օրեր առաջ իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ էինք զրուցել: «Հայաստանն արտաքին քաղաքականության առումով կաշկանդված չէ ու ցանկացած երկրի հետ հարաբերությունները կառուցում է երկուստեք հետաքրքրությունների շրջանակներում»,- մեզ հետ զրույցում ասել էր նա:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան