
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խոսնակ Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ ռուսական բանակի կողմից արձակված հրթիռների հարվածների հետևանքով այսօր զոհվել է 40 զինվորական, փոխանցում է ուկրաինական լրատվամիջոցը:
Նա տեսակետ է հայտնել, թե ռուսական կողմը հույս է ունեցել, թե ուկրաինական զինվորականների շրջանում զոհերն ավելի շատ էին լինել: Ուկրաինական իշխանությունները նաեւ տվյալներ ունեն խաղաղ բնակիչների զոհվելու մասին. այս պահին նրանց թիվը 10-ն է: