Եվրոմիության կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սանկցիաները կընդունվեն արդեն այսօր՝ ՌԴ կողմից Դոնբասում հատուկ գործողություններ սկսելու պատճառով: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Որպես հաջորդ քայլ մենք սերտ կապերի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության շրջանակներում եւ արդեն այսօր նոր սանկցիաներ կկիրառենք: Դրանց նպատակն այն է, որ ռուսական կողմը հասկանա՝ ագրեսիայի հետևանքով ծանր գին են վճարելու: Սա ցույց կտա, որ Վլադիմիր Պուտինը պատերազմ սկսելով լուրջ սխալ է արել», – ասում է կանցլերը: