ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Աղվան Հովսեփյանի պաշտպանների բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպանների բողոքը՝ վերջինիս պափանման միջոցը կալանավորումը փոխելու մասով:

Ասել է, թե Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ վերջինիս պաշտպանները վաղը բողոք կներկայացնեն ՀՀ վճռաբեկ դատարան:

Սա արդեն երրրորդ դեպքն է, որ դատարանը Աղվան Հովսեփյանին թողնում է կալանքի տակ: Աղվան Հովսեփյանը 4 ամիս է գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի պադվալում:

Հիշեցննեք, որ ArmLur.am-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն հասկանալու համար` երբ է դատախազությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը ուղարկում դատարան, ինչին ի պատասխան լրատվականից հայտնել էին. «Հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»: Ի դեպ քրեկան գործը կրկին հակակառուպցիոն կոմիտե ուղարկելուց հետո որեւէ քննչական գործողություն Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ չի իրականացվել :

ArmLur.am-ը գրել էր, որ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:

Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։ Այս գործով հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել: Սակայն ինչպես նկատում ենք, այս խմորը դեռ շատ ջուր կուզի, եւ իրավիճակը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն կոմիտեն լավ չի աշխատել:

Քնար Մանուկյան




Լրահոս