ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին ՊՆ-ում քննարկվում է Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը, թե ում կարող են նշանակել ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար, դեռ վերջնական որոշում չեն կայացրել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունց եւ Առաքել Մարտիկյան:
Սակայն, ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Հիշեցնենք, որ այսօր Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից: