Քոչարյանը պատգամավորների հետ քաղաքից դուրս նիստ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 24-ին,  «Հայաստան» դաշինքն ու խորհրդարանական համանուն խմբակցությունը արտագնա՝ Երևանից դուրս հանդիպում են անցկացնում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում խմբակցության պատգամավորները ո՛չ հաստատեցին ո՛չ հերքեցին՝  չհստակեցնելով նաև, թե ինչ օրակարգով են «խարույկի շուրջը» տրամաբանությամբ հանդիպում նախաձեռնել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պատգամավորների ու դաշինքի այլ անդամների հետ հանդիպմանն անձամբ «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցելու: «Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդն, և բնական է, որ մեր նիստերն իր գլխավորությամբ կամ մասնակցությամբ անցկացվեն»,- մեզ հետ զրույցում շետեց պատգամավոր Ագնեսսա Խամոյանը՝ հավելելով,- «Հայաստան» դաշինքի հանդիպման ձևաչափերի վերաբերյալ հարցերը, կարծում եմ, մեր հասարակությանն ամենաքիչն են հուզում: Կարևորը այդ նիստերին ընդունվող որոշումներն են»:

Ս. Վ.




Լրահոս