
ԵԱՀԿ-ն Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Լեհաստանի արտաքին գործերի նախարար, գործող նախագահ Զբիգնեվ Ռաուն դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի վրա հարձակվելու փաստը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի Դաշնության քայլերը: Այդ հարձակումն Ուկրաինայի վրա լուրջ վտանգի տակ է գնում միլիոնավոր մարդկանց կյանքը: Մենք անհապաղ կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները», – նշված է հայտարարության մեջ: