ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑ ՍԵՎԱԶԳԵՍՏ ՄԱՅՐԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին

Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին եւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանին ու պահանջել, որպեսզի նրանք անձամբ իրեն զեկուցեն վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում գրանցված մահվան յուրաքանչյուր դեպքի մասին ողջ տեղեկատվությունը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Սերժ Սարգսյանը նաեւ զգուշացրել է, որ իրեն սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում տվյալ պաշտոնյաները կազատվեն աշխատանքից:  Մինչ

այդ, երեկ կրկին նախագահականի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում զոհված զինվորների սեւազգեստ մայրերը եւ պահանջում, որ Սերժ Սարգսյանն իրենց ընդունի, ինչը, սակայն, երեկ տեղի չունեցավ: Հավանաբար Սերժ Սարգսյանը սեւազգեստ մայրերին ասելիք չուներ եւ այդ նպատակով էլ հրավիրել էր վերը նշված պաշտոնյաներին` ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար: Սակայն կարծում ենք, իրական պատկերը պարզելուց հետո էլ Սերժ Սարգսյանը դժվար թե ընդունի սեւազգեստ մայրերին: Ի՞նչ երեսով:




Լրահոս