Նախորդ տարի դեկտեմբերի 21-ին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը և հանգանակության արկղը կոտրած ու դրանում եղած գումարը հափշտակած անձինք հայտնաբերվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հաղորդագրության համաձայն՝ օրեր առաջ Նաիրիի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալ, որ գողությունը կատարել են Եղվարդ քաղաքի երկու երիտասարդ բնակիչներ:
Փետրվարի 18-ի երեկոյան նրանցից մեկը ներկայացել է Նաիրիի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք կացինը:
Վնասի չափը և դեպքի հանգամանքները պարզվում են: