Գերմանիայից հայտարարել են, որ Ուկրաինային մահաբեր զենք չեն վաճառի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը:
«Բեռլինի քաղաքականությունը մահաբեր զենքի մատակարարման հարցում չի փոխվել, այն Կիևին չի վաճառվի»,-ասել է նախարարը: