Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 բանկերի և սահմանափակումներ է մտցնում Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ ճամփորդությունների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի գործող նախագահ Իգնացիո Կասիսը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցներ են սահմանվում 3 բանկերի եւ 361 ռուս պատգամավորների, ինչպես նաև մի շարք ռուս գործարարների նկատմամբ։ Դա արվում է Կոնֆեդերացիայի տարածքով Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցումը կանխելու համար։ Կասիսը չի հստակեցրել, թե որ բանկերը կենթարկվեն սահմանափակումների։