ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է անցել գիշերը Ուկրաինայում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն այսօր մանրամասներ է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին: Նրա խոսքով, Կիևում առավոտյան մոտ վեց պայթյուն է եղել եւ հավելել, որ ուկրաինական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է հակառակորդի թռչող սարքը:

Գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձով է հանդես եկել, որում ամփոփել է ռուսական ներխուժման առաջին օրվա արդյունքները։ Նա ասել է, որ նախնական տվյալներով՝ երեկ 137 ուկրաինայի քաղաքացի է զոհվել՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։

Իսկ ռուսական ՏԱՍՍ լրատվամիջոցը հայտնում է, որ փետրվարի 24-ին Վորոնեժի մարզում ռազմական տեխնիկայի տեղափոխման պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Ան-26» ինքնաթիռը։ Անձնակազմը մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը:

Ուկրաինական unian.net կայքը հայտնում է, որ ռուսական զորքերի տանկերն ու տեխնիկան Իվանկովայից շարժվում են դեպի Կիև: Բացի այդ, մայրաքաղաքում հայտարարված է օդային տագնապ եւ քաղաքացիներին կոչ է արվել թաքնվել ապաստարաններում, այդ թվում՝ մետրոների կայարաններում:

Իր հերթին ռուսական ՌԻԱ լրատվական գործակալությունը հայտնում է, որ ուկրաինական զորքերը վաղ առավոտյան սկսել են կրակոցները Գառլովկայի ուղղությամբ, իսկ ներկա պահին կրակի տակ են պահում Զայցեվոն եւ Գագարին համայնքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս