Անկեղծ ասած, ես շատ եմ սիրում տարեդարձիս օրը: Այս տարի տարեդարձս սկսել եմ նշել հենց գիշերը՝ 12:00-ից, եւ ինչպես ասում են յոթ օր, յոթ գիշեր քեֆ ենք արել: Ինչի համար շատ շնորհակալ եմ իմ հարազատներին, ընկերներին, ովքեր իսկապես օրս տոն դարձրեցին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց սիրված երգչուհի Հայկուհի Բաբախանյանը, ով փետրվարի 20-ին տոնել է ծննդյան 30-ամյակը:
«Առհaսարակ տարեդարձս սիրում եմ նշել ընտանեկան միջավայրում եւ հարազատ մարդկանց հետ, այս տարի էլ բացառություն չէր, նշեցի ամենահարազատ ընկերներիս հետ: Ես այն քիչ մարդկանցից եմ, ով իսկապես շատ է սիրում եւ շատ է կարեւորում իր տարեդարձը: Սիրում եմ այդ օրը ուրախ տոնել եւ շնորհակալ եմ Աստծուն, որ եւս մեկ տարի հնարավորութուն ունեցա ապրելու եւ վայելելու իմ հարազատների սերն ու ջերմությունը»,-պատմեց նա:
Հայկուհին մեզ հետ զրույցում ասաց, որ ինչպես սիրում է նվերներ ստանալ, այնպես էլ սիրում է նվիրել:
Երգչուհին հատկապես առանաձնացնում է իր լսարանի եւ երկրպագուների անթիվ անհամար շնորհավորանքները, որոնք ամենաթանկ նվերն ու գնահատականն են իր կատարած աշխատանքի նկատմամբ. «Շատ եմ սիրում ծաղիկներ ստանալ, քանի որ այն կարողանում է բարձրացնել տրամադրությունս եւ ժպիտ առաջացնել ինձ մոտ: Իսկ ամուսնուս կողմից ցանկացած նվեր ինձ համար յուրահատուկ է: Որեւէ մեկը չեմ կարող առանձնացնել: Նա առանց հատուկ տոնի ինձ համար միշտ է անակնկալներ անում: Յուրահատուկ մտքի թռիչք ունի, ինչի համար ես շատ երջանիկ եմ»:
Անդրադառնալով երազանքներին եւ նպատակներին՝ Հայկուհին խոստովանում է, որ հասել է իր նվիրական բոլոր երազնաքներին եւ նպատակներին:
«Ինչպես ասում են մարդ լինելը դժվար է, կին լինելն էլ ավելի դժվար, բայց պետք է ավելացնեմ մեր օրերում ինքնատիպ կինն լինելն էլ ավելի դժվար է: Քանի որ պլաստիկ վիրահատությունները ստիպում են բոլորին նմանվել իրար եւ շատ անգամ շփոթում ենք անգամ մարդկանց դեմքերը: Դա իմ կարծիքով շատ վատ է, եւ ինքնատիպությունը հենց դրանում է: Ես հորդորում եմ կանանց, որ չկորցնեն իրենց դեմքն ու ինքնատիպությունը, եւ չգտնեն նմանվել մեկը մյուսին»:
Լիդա Եղիազարյան