ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր հրատապ նիստ են գումարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր հրատապ նիստ կգումարեն՝ քննարկելու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը: ԵՄ առաջնորդները համաձայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կիրառել, որն ուղղված է երկրի ֆինանսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներին։

«Այս գիշեր հաստատված զանգվածային և նպատակային պատժամիջոցների փաթեթը ցույց է տալիս, թե որքան միասնական է Եվրամիությունը», – Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ «Ռուսաստանի վրա ճնշումը պետք է մեծանա», – Twitter-ում գրել է Զելենսկին։




Լրահոս