ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն դեռ ամբողջ ռեսուրսը գործի չի դրել, Ուկրաինայի համար վիճակը բարդանալու է. ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսված ռուս-ուկրաինական պատերազմն անկանխատեսելի արագությամբ է ընթանում: Ուկրաինական կողմը ռազմական գործողությունների հենց առաջին օրը հայտարարել է, որ ռուսական օդուժը հրթիռներ է արձակել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Սրան զուգահեռ ռուսական կողմը տեղեկացնում է, որ ուկրաինական բանակը գրոհում է Ռուսաստանի կողմից ճանաչված Դոնբասի երկրների՝ Դոնեցկի ու Լուգանսկի բնակավայրերը:

Նշենք, որ պատերազմական գործողությունների մեկնարին զուգահեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինան «ապառազմականացնելու» ու «հատուկ գործողություն սկսելու» մասին: Ուկրաինական պաշտոնական աղբյուրները հայտնում են՝ նախնական տվյալներով՝ մոտ 140 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Վիրավորների թիվն անցնում է 3 հարյուրը: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի փոխանցմամբ՝ պաշտոնական Մոսկվան Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով կենտրոնացած ամբողջ ռեսուրսը չի կիրառել: Ըստ նրա՝ սա նոր սերդնի, կետային պատերազմ է, ինչի հեռահար նպատակներից կարող է լինել Դոնբասով դեպի Ղրիմ ցամաքային ճանապարհի ապահովը: Իսկ պատերազմ սկսելու թիվ մեկ պատճառն, ասում է, Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հավանականության չեզոքացումն էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս