Դատավորների ժողովի տապալման, դատավորներին ճնշելու եւ քաղաքական հրահանգի մասին իր կարծիքը հայտնեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր կայանալիք դատավորների ընդհանուր ժողովը, ինչպես և «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, տապալվեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը այսօրվա կայանալիք դատավորների ժողովին, ուստի, երեկվա տվյալներով, դատավորներից մոտ 60-նն է ներքին կարգով ասել, որ հետ չեն կանգնի իրենց ստորագրությունից: