
Ուկրաինական pravda.com լրատվամիջոցը նոր մանրամասներ է հայտնում Կիևում տիրող իրավիճակից: Կիևի համայնքի ղեկավար Վիտալի Կլիչկոն բրիֆինգով է հանդես եկել եւ մանրամասներ ներկայացրել:
«Այժմ մի քանի շրջաններում պայթյուններ եւ կրակոցներ են: Ուկրաինացի զինվորականները ոչնչացնում են ռուսական կողմի դիվերսիոն խմբերին: Ցավոք, այդ խմբերից մի քանիսին հաջողվել է մտնել Կիև: Թշնամին ցանկանում է ծնկի իջեցնել մայրաքաղաքն ու ոչնչացնել մեզ», – ասել է քաղաքապետը: