Հայաստանը՝ մասամբ ազատ պետություն. Freedom House

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը հետխորհրդային տարածքի չորս պետություններից մեկն է՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ մեկտեղ, որ դասվում է մասամբ ազատ պետությունների շարքին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Freedom House-ի այսօր հրապարակած տարեկան զեկույցից:

«Հայաստանը, դեռ գտնվելով 2020-ին Ադրբեջանի հետ տեղի ունեցած պատերազմին հաջորդած անկայուն իրավիճակում, հաստատեց ընտրական նոր օրենսգիրքը, որով բարելավվելու են ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը», – նշվում է զեկույցում:

Զեկույցում անդրադարձ է կատարված նաեւ անցած տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ նշվում է, որ այդ ամենը  «որոշակիորեն կայունացրեց քաղաքական համակարգը»: Freedom House-ի վերլուծաբանները նկատում են, որ 2021-ի երկրորդ կեսին տեղացի ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը «խորացնում են այն մտահոգությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում այնքան էլ հաստատուն հիմքերի վրա չէ դրված»։

Ադրբեջանը, ինչպես և նախորդ տարիներին, 2022-ին ևս ճանաչվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը։ Հայաստանի մեկ այլ հարևանը՝ Թուրքիան, իրավապաշտպանների կողմից ևս դասվել է ոչ ազատ պետությունների թվին։ Ավելին, թուրքական հնրապետությունը Freedom House-ի այսօր հրապարակված զեկույցում մեկ անգամ ևս ճանաչվել է Եվրոպայի ամենից ոչ ազատ երկիր։




Լրահոս