
Ուկրաինական կողմը, ի պատասխան Մինսկում բանակցություններ վարելու գաղափարի, փոխարենը առաջարկել է Վարշավան, իսկ հետո լքել կապը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարճ դադարից հետո ուկրաինացիներն ասացին, որ Մինսկի հետ վերանայում են գաղափարը, և որ հիմա ցանկանում են մեկնել Վարշավա, իսկ դրանից հետո ընդհանրապես թողել են հաղորդակցությունը, ընդմիջել են»,- լրագրողներին տեղեկացրել է Կրեմլի ներկայացուցիչը։