Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը, պաշտպանական օգնությունը և հակառազմական կոալիցիայի ստեղծումը։
«Ես Բայդենի հետ քննարկել եմ պատժամիջոցների ուժեղացումը, հատուկ պաշտպանական օգնությունը և հակառազմական կոալիցիան: Շնորհակալ եմ ԱՄՆ-ին՝ Ուկրաինային ցուցաբերվող ամուր աջակցության համար»,- գրել է Զելենսկին: