Հայաստանում փետրվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 631 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419 423-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 8433 է:
Փետրվարի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի թիվը 1605 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 038-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1463 է, ընդհանուր առողջացածներինը՝ 399 704, փաստացի բուժվողներինը՝ 9681: Մեկ օրում արվել է 4183 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 888 510 թեստավորում: