![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/aviaudar-voennykh-rf-54_main.jpeg)
Փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ Կիևում մարտական գործողությունների հետևանքով վիրավոր է 35 մարդ, որից երկուսը՝ երեխաներ: Այս մասին հայտնում է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Նա հայտարարել է, որ ավելի ապահով է մնալ ապաստարաններում, քանի որ ռուսական կողմը հարձակվում է նաեւ օդից:
Ռուսաստանի բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ»,- ասել է Կոնաշենկովը։