Լեհաստանը և Չեխիան հայտնել են իրենց օդային տարածք ռուսական ավիաընկերությունների մուտքը փակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռուսական ավիաընկերություններից մեկի իրենց աղբյուրին։
«Լեհաստանը և Չեխիան NOTAM (ծանուցում) են ուղարկել օդային տարածքի փակման մասին»,- ասել է աղբյուրը։
Չեխիան և Լեհաստանն ավելի վաղ հայտարարել էին, որ փետրվարի 26-ից կփակեն իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար՝ կապված Ուկրաինայի ապառազմականացման ուղղված Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հետ։