Ուկրաինացի ազգայնականները «Գրադ»-ով հարվածել են Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ առավոտյան ուկրաինացի ազգայնականները «Գրադ» հրթիռային կայաններով հարվածել են Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին, բնակիչների շրջանում կան զոհեր։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փետրվարի 26-ին, ժամը 10:30-ին, ուկրաինացի ազգայնականները «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերով հարված են հասցրել Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին, ինչի հետևանքով քաղաքում հրդեհ է բռնկվել, ավերվել են բնակելի շենքեր, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում»,- նշել են նախարարությունից։




Լրահոս