ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է Ռուսաստանին SWIFT համակարգից հեռացնելու հարցը. Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները եվրոպական գործընկերների հետ լրջորեն դիտարկում է Ռուսաստանին միջբանկային վճարման SWIFT համակարգից հեռացնելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ թեմայի վերաբերյալ խոսել էր ԱՄՆ նախագահ Բայդենը՝ ասելով, որ որոշ եվրոպական երկրներ այդ որոշմանը դեմ են հանդես գալիս, քանի որ մտավախություն ունեն, որ ռուս գործընկերների հետ ֆինանսատնտեսական հարաբերությունների խախտման պատճառով կարող են իրենք տուժել:

Bloomberg-ը նշում է, որ այս պահին Ռուսաստանին SWIFT համակարգից հեռացնելու վերաբերյալ վերջնական որոշում ընդունված չէ:

Կիսվել




Լրահոս