Աբրամովիչը ուզում է վաճառել «Չելսին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է վաճառել ակումբը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հաղորդվում է, որ մի քանի մասնավոր ընկերություններ և ամերիկյան ֆիրմաներ միանգամից առաջարկներ են պատրաստում։ «Չելսին» գնահատվում է մոտ երկու միլիարդ եվրո։ Սպասվում է, որ գործարքը կլինի խոշորագույններից մեկը եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ:

Այնուամենայնիվ, վաճառքի գործընթացի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Մեծ Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Աբրամովիչի նկատմամբ: Այս դեպքում գործարարը չի կարողանա գործարքի գնալ։




Լրահոս