
ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը: Այս մասին ասվում է Մինսկում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը», – ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկիրը կարելի է լքել Մինսկի օդանավակայանով՝ առանձին միջազգային ուղղություններով, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմանները բաց են և աշխատում են սովորական ռեժիմով: