![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/25697_b.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցեր, հայտնում է Կրեմլը։
«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտների շուրջ՝ ներառյալ հարցեր, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական սահմանին կայունությանը և անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդի հարցերի։