
Լատվիան պաշտոնապես փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական ավիաընկերություններից մեկի աղբյուրը:
«Լատվիան փակել է օդային տարածքը, [մենք] ստացել ենք համապատասխան NOTAM-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
NOTAM-ը թռիչքների իրականացման և տրամադրման կանոնների փոփոխությունների օպերատիվ տեղեկատվություն է։