Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում իրադարձությունների սրման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր»,- ասված է Ադրբեջանի ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
Ռուսական կողմի տեղեկություններով՝ առաջնորդները քննարկել են իրավիճակի զարգացումը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված։