ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելու համար. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է դրանք սկսելուն։

Բելառուսում ուկրաինացիների հետ բանակցությունների ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք` փետրվարի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել էր, որ Մինսկը պատրաստ է ստեղծելու բոլոր պայմանները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների ու պատվիրակների անվտանգությունն ապահովելու համար։




Լրահոս