![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/1076634.jpg)
Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը՝ որպես Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման միջոց և կարծում է, որ դա ոչ միայն վնաս կհասցնի տնտեսությանը, այլև կխանգարի քաղաքական կարգավորման գործընթացին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ իր գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում:
«Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների օգտագործմանը որպես խնդիրների լուծման մեթոդ եւ առավել եւս հանդես է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին»,- նրա խոսքը մեջբերել է ՉԺՀ ԱԳ նախարարության կայքը: