![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/l-exhc3rOCRs.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մասին, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Մենք պայմանավորվել ենք, որ ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի ռուսական պատվիրակության հետ առանց նախապայմանների ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի շրջանում»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել, որպեսզի ուկրաինական պատվիրակության ժամանելու, բանակցությունների եւ վերադառնալու ընթացքում Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները մնան ցամաքում: