
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստ է: Այս մասին հայտնել է կառույցի խոսնակը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսում բանակցությունների հարթակը պատրաստվել է, սպասվում է պատվիրակությունների ժամանումը»,- երկուշաբթի Twitter-ում գրել է ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։
Նա հավելել է, որ բելառուսական կողմը պատրաստ է ցանկացած պահի կազմակերպել գործընթացը։