Ռուբլին կտրուկ անկում է ապրել. հակառեկորդ՝ հայաստանյան փոխարժեքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլու նվազագույն արժեքը 2.50 դրամ է, առավելագույնը՝ 5.46 դրամ, միջինը՝ 3.38 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։

Նշենք, որ դոլարի ու եվրոյի փոխարժեքները հասել են պատմական առավելագույնին։ Դրանք Forex շուկայում վաճառվում են համապատասխանաբար 113,5 և 127 ռուբլիով: Տեղեկությունը հայտնում է Bloombergը։

Եվրոն ռուբլու նկատմամբ աճել է գրեթե 35%-ով, իսկ դոլարը՝ գրեթե 33%-ով:

Երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:




Լրահոս