ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արեւիկ Սիմոնյանի յուրօրինակ ցուցադրությունն ու հայտնի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ  տեղի ունեցավ ինտերակտիվ ցուցադրություն համեմված նորաձեւության էլէմենտներով:

Ցուցադրությանը ներկա էր նաեւ ArmLur.am-ը:

«H20» խորագրով ցուցադրության հեղինակը դիզայներ Kivera Naynomis հանրահայտ բրենդի հեղինակ Արեւիկ Սիմոնյանն է: Գաղափարի հիմքում ոչ թե հագուստի ցուցադրությունն էր, այլ հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը, իսկ ոգեշնչման աղբյուր են հանդիսացել  ազգային զարդանախշերը, որոնք ներկայացված են ժամանակակից համադրությամբ:

Դիզայները Մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր 8 սրահների: Յուրաքանչյուրը ներկայացված էր մի խորագրի ներքո՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտություն», «Օրհնություն», «Մեղսագործություն», «Ցավ», «Կորուստ», «Դատարկություն»: Պատկերավորության շնորհիվ հանդիսատեսը, մուտք գործելով սենյակներ, միանգամից ընկալում էր, թե որ սրահում է:

Արեւիկ Սիմոնյանի խոսքով՝ նման ցուցադրություն անցկացնելու միտքն առաջացել է հետպատերազմական շրջանում:

Ցուցահանդեսի  յուրօրինակության մասին իր տեսակետը հայտնեց նաեւ  ցուցադրության համակազմակերպիչ, «Արունիկ» ֆոնդի հիմնադիր Արուսյակ Ստեփանյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս