Փետրվարի 28-ի առավոտյան 9-ի տվյալներով, Մարիուպոլ եւ Վոլնովախա քաղաքները շարունակում են մնալ Դոնեցկի ամենաթեժ կետերը. դրանց համար մարտերը շարունկվում են: Այս մասին հայտնել է քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Պավել Կիրիլենկոն:
Նախորդ գիշեր Պոլեսյեում՝ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ, ռուսական կողմը վերսկսել է առաջխաղացման փորձերը՝ Դեմիդով գյուղի մոտ Իրպին գետի վրայով պոնտոնային կամուրջ կառուցելով։
Աղբյուրը գրում է, որ Կիևի պաշտպանները գործի են դրել մայրաքաղաքի պաշտպանության խիտ և բազմամակարդակ համակարգ, համակարգված պայքար է տարվում 3-15 հոգանոց փոքր դիվերսիոն խմբերի դեմ: