Ինչպես կազդի ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին արժեզրկված է: Ըստ Rate.am կայքի՝ այս ժամերին ընթացքում ռուբլին միջինը կարելի է ձեռք բերել 3- 3.30 դրամով։ Մինչդեռ այսօր առավոտյան ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է կազմել, վաճառքինը՝ 5 դրամի սահմաններում։ ArmLur.am-ը տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչպես կանդրադառնա ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա:

«Հնարավոր է՝ մոտ ապագայում ռուբլին ավելի արժեզրկվի կամ հակառակը՝ արժեւորվի. այսինքն Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարողանա որոշակի ստաբիլիզացնել, որովհետեւ ունի բավականին գումարներ կուտակած, մոտ 630 մլրդ դոլար՝ ոսկի եւ փող, որոնք զուտ ֆինանսական ռեսուրս են եւ կարող են որպես ստաբիլազցիոն ֆոնդ օգտագործվել: Բայց եթե այսօրվա տրամաբանությամբ նայենք, ապա մեր արտահանողներն են առաջինը տուժելու, որովհետեւ իրենք ապրանքն արտահանելու են ու դրա դիմաց ստանալու են արժեզրկված ռուբլի, որը բերելու են այստեղ փոխանակեն, եւ ստանան ավելի փոքր դրամական զանգված: Չեն կարողանալու ծախսերը ապահովել, հարկերը վճարել, աշխատավարձ տալ եւ եկամուտ ունենալ: Այսինքն իրենց եկամտաբերությունը կարող է կտրուկ նվազել, որոնք կարող են չդիմանալ եւ չմտակարարել, շուկայից դուրս գան»:

Բայց մյուս կողմից մասնագետի խոսքով, ներմուծման ոլորտում կարող է Հայաստանը շահել. ներմուծողները ավելի քիչ կվճարեն ռուբլի եւ այդպես ներմուծումներ կատարել: «Ուղղակի պետք է նայենք եւ տեսնենք, թե Ռուսաստանից ինչ ենք ներմուծում եւ հատկապես որ ապրանքները. ռուսական արտադրության երշիկեղեն, կարագ, ձեթ: Այս ոլորտում կշահենք: Մեր արտաքին առեւտրի մեջ, որը կազմում է՝ 2.6 մլրդ դրամ, մոտավորապես 900 մլն դոլարը մեր արտահանումն է: 900 մլն դոլարին համապատասխան գործարքում մեր արտահանումը կտուժի: Բայց ներմուծումը կշահի»,- նկատեց մասնագետը:

Մեր զրուցակցի խոսքով, չի բացառվում, որ առաջիկայում ռուբլին արժեզրկվի՝ հասնելով 1.5 դրամ, ապա արժեւորվի եւ 5 դրամի շուրջը կանգնի. «Այն այդքան էլ հարմար թիվ չէ, բայց դրանից ավել չավելնա, որովհետեւ ռուսական բանկը, այնուամենայնիվ, եթե ստաբիլիզացիոն գումարներ բաց թողնի, միեւնույն է՝ բոլոր դեպքերում սանկցիաների պատճառով իր մոտ որոշակի տնտեսական դժվարություններ կմնա, դրանք չեն վերանա, եւ կազդեն որոշակիորեն»:

Ս.Հ.




Լրահոս