
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները, որոնք հանդիպել են ուկրաինա-բելառուսական սահմանին, անցկացրել են բանակցությունների առաջին փուլը՝ հնարավորինս շուտ հրադադարի շուրջ շփման կետեր գտնելու համար։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Կողմերը հանգամանալից քննարկել են մի շարք առանցքային թեմաներ, որոնց շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելու հեռանկարներ ունեն։ Որոշվել է անհապաղ գնալ լրացուցիչ խորհրդակցությունների պետությունների մայրաքաղաքներում։ Դրանից հետո մոտ ժամանակներս պետք է տեղի ունենա ուկրաինական և ռուսական կողմերի բանակցությունների երկրորդ փուլը»,- ասվում է հաղորդագրությունում։