ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատրաստվում է անդամագրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ այդ նպատակով հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ: «Ճիշտ է արդյո՞ք այս տեղեկությունը»,-«Ժողովուրդ»-ի հարցին Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը 11 տարի անկուսակցական է, եւ մի 10 տարի էլ պետք կլինի որեւէ կուսակցություն մտնելու որոշում կայացնելու համար: Իսկ Ծառուկյանի հետ հանդիպելու մասը չհերքեց` նշելով, որ շփումներն իր անձնական գործն են: Միեւնույն ժամանակ նա  չթաքցրեց, որ համակրում է ԲՀԿ-ին, քանի որ այն այլընտրանք է դառնում ՀՀԿ-ին եւ «սասանում է կուսակցական մենաշնորհը երկրում»: Մեր այն հարցին, թե հնարավոր է, որ նա` որպես անկուսակցական, ընդգրկվի ԲՀԿ համամասնական ցուցակում, քաղաքագետը նշեց, որ եթե ԲՀԿ-ն գնա «Եդինայա Ռոսիա»-ի օրինակով, երբ ցուցակի 40 տոկոսը տրամադրվեց անկուսակցականներին, ապա ինքը դա միայն կողջունի:




Լրահոս