ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն ու Ուկրաինան կորուստների մասին տվյալներ են հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունը հաշվետվություն է ներկայացրել փետրվարի 24-ից մինչեւ այսօր ընթացող ռազմական գործողություններում Ուկրաինայի կորուստների մասին: Մասնավորապես, ՌԴ-ի կողմից հրապարակված մարտի 1-ի տվյալներով, շարքից դուրս է եկել 1325 ռազմական ենթակառուցվածք, ոչնչացվել է մոտ 400 տանկ  ինչպես նաեւ այլ տեխնիկա: Մարդկային կորուստների մասին տվյալներ ռուսական կողմը դեռ չի հրապարակում:

Իսկ ահա Ուկրաինայի Գլխավոր շտաբն այդպիսի տվյալներ հրապարակել է: Դրանց համաձայն, ռուսական կողմից զոհերի թիվը 5840-ն է, ոչնչացվել է 30 ինքնաթիռ, 31 ուղղաթիտ, 211 տանկ, 862 մարտական մեքենա, 355 ավտոմոբիլային տեխնիկա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս