
Ռուսական պատվիրակությունն այսօր երեկոյան բանակցությունների վայրում կսպասի ուկրաինական կողմի բանակցողներին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե կան հարցեր, որոնց շուրջ հակասություններ կան: Սակայն այս պահին մեկ բան հստակ է. այսօր՝ օրվա երկրորդ կեսին, մեր պատվիրակությունը կսպասի ուկրաինական կողմի բանակցողներին», – ասել է նա:
Միեւնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հրաժարվել է որևէ կանխատեսում ներկայացնել: «Բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են իրավիճակի հանգուցալուծման համար, հստակ եւ ոչ մեկ անգամ ասվել է ՌԴ նախագահի կողմից», – ընդգծել է Պեսկովը: