ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում առանձնակի դաժանությամբ կնոջը սպանած ամուսինը մահացել է. ինչն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձնակի դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սպանված կնոջ ամուսինը Վրեժ Քարամյանը որեւէ բան չի կարողացել պատմել, թե ինչու է գնացել այդ քայլին: Քննիչները հարցրել են, թե քանի երեխա ունի նա, վերջինս անգամ չի հիշել իր երեխաների անունները կամ նրանց ով լինելը: Նախաքննական մարմնին հայտնի է դարձել, որ ամուսինը ամիսներ առաջ կնոջը ուղարկել էր Ռուսաստան որդու մոտ: Կինը տեւական ժամանակ մնացել է այնտեղ, որից հետո հետ է վերադարձել Վանաձոր, ինչից հետո էլ տեղի է ունեցել դեպքը:Եվ ահա այս ողբերգական դեպքից 1 ամիս անց առեղծվածային պայմաններում Վրեժ Քարամյանը մահացել է: Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վանաձորի բանտից նրան տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որտեղ և նա մահացել է: : Ըստ նախնական վարկածի՝ սրթի կաթված է ստացել եւ մահացել:

Քնար Մանուկյան




Լրահոս