Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:
Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև կառավարության որոշումը, համաձայն որի՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: