Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցություններն արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել զենքերը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությանն ու երկրի դիվանագետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Մենք խորապես վշտացած ենք ծավալվող իրադարձությունների համար, որոնք, ինչպես արդեն պարզ է, կունենան գլոբալ հետևանքներ: Հուսով ենք, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի կունենան, արդյունավետ կլինեն, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել զենքերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։