ԱԺ կարևոր հանձնաժողովներից մեկը պարապուրդի է մատնված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից առ այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական որեւէ նախաձեռնություն չի քննարկել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ոչ միայն խորհրդարանի, այլ նաեւ պետության համար կարեւորագույն այս հանձնաժողովը, որտեղով պետք է անցնեն Հայաստանի արտաքին քաղաքականության ու հարակից հարցերին վերաբերող նախաձեռնությունները, օգոստոսից ցայսօր ընդամենը 4 նիստ է արել: «Դրանցից առաջինի ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել, այսինքն՝ ինձ: Երկու անգամ ընդդիմության նախաձեռնությամբ հանձնաժողովում սահամանագծման ու սահմանազատման թեման է քննարկվել, 4-րդի ժամանակ էլ «Շուշիի հռչակագրին» է եղել օրակարգում»,- «Ժողովրդի» հետ զրույցում ասաց անձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը:

Ազգային ժողովի պաշտոնական կայքում «Շուշիի հռչակագրի» հարցով նիստի արձագրության մասին տեղեկատվություն կա միայն: Իշխանությունը, փաստորեն, առ այսօր արտաքին հարաբերություններին վերաբերող որեւէ հարց, նախագիծ չի քննարկել: Դա վկայումն է այն բանի, որ արտաքին քաղաքականության հարցում Հայաստանը, բժշկական տերմինաբանությամբ ասած, կայուն ծանր վիճակում է:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս