Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում ռուս զինվորականների կորուստները կազմում են մոտ 9 հազար մարդ։ Նա իր ուղերձում նշել է, որ ուկրաինական բանակն ամեն ինչ անում է հակառակորդին վերջնականապես կոտրելու համար։ Մասնավորապես, Զելենսկու խոսքով, Նիկոլաևի ուղղությամբ օկուպանտները ստիպված են տասնյակ ուղղաթիռներով վերցնել իրենց զինվորներին՝ զոհվածներին և վիրավորներին։
Ռուսական կողմն էլ իր հերթին է տվյալներ ներկայացրել: Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական օպերացիայի ժամանակ, ռուսական կողմի տվյալներով, զոհվել է 2 870 ուկրաինացի զինծառայող, վիրավորները մոտ 3 700-ն են: Հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի ուժային կառույցներից գերի ընկած զինծառայողները 572-ն են։ «Ռուսական կողմից զոհվել է 498 զինծառայող, 1597-ը վիրավորվել է»,- հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Կոնաշենկովը։
Մանրամասները՝ տեսանյութում