«Անձնական հարաբերությունները քաղաքականությունից վեր են ինձ համար». Իշխան Զաքարյանը կողմ քվեարկեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ: Քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր եւ թեկնածուն ստացել է հենց 71 ձայն:

Նկատենք, որ այժմ ՍԺ ՔՊ խմբակցությունն ունի 70 պատգամավոր, քանի որ Ալեն Սիմոնյանն կատարում է նախագահի պարտականությունները: Եվ ահա, Armlur.am-ը տեղեկացավ, որ 71-րդ կողմ քվեարկողը եղել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը:

ArmLur.am-ը  պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու է կողմ քվեարկել նախագահի թեկնածությանը, եթե օրինակ երեկ նա դեմ էր քվեարկում իշխանության բերած նախագծերին: Մենք հետաքրքրվեցինք՝ ինչ է փոխվել մեկ օրում:

Իշխան Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Անձնական հարաբերություններն ինձ համար կարևոր ես: Ես երկար տարիներ Վահագն Խաչատրյանի հետ ճանապարհ եմ անցել, մենք լավ ընկերներ ենք: Անձնական հարաբերությունները քաղաքականությունից վեր են ինձ համար»:

Հիշեցնենք, որ Վահագն Խաչատրյանն ընտրվեց միայն երկրոդ փորձից: Առաջին փուլով ընտրվելու համար նրան 80 ձայն էր անհրաժեշտ:




Լրահոս